Հրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում

Loading...

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում գտնվող խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում է AFP գործակալությունը։

Ականատեսների վկայությամբ՝ խորհրդարանի շենքի վրայից ծուխ է բարձրանում։ «Տանիքն այրվում է, այրվում է նաև Ազգային ժողովի շենքը [ստորին պալատը]»,- գործակալությանը հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ Նրանք օգնություն են խնդրել հրդեհը մարելու համար։

Ավելի ուշ հրդեհը մեկուսացվել է, ասել է Հարավային Աֆրիկայի հանրային աշխատանքների և ենթակառուցվածքների նախարար Պատրիսիա Դե Լիլը: «Հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ առնել, հրդեհը տեղայնացվել է», — նշել է նա։

Շենքի որոշ պատերում ճաքեր են առաջացել, փլուզման հավանականություն կա, հավելել է քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Ջերմեյն Կարելսը:

Իշխանությունները դեռ չեն նշում ոչ հրդեհի պատճառները, ոչ էլ հնարավոր վնասները։ Տվյալներ չկան նաև տուժածների մասին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել երրորդ հարկի գրասենյակներից մեկում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button