Ներկայումս միասնական «փաթեթ է հղկվում». Ռուդենկոն` Հարավային Կովկասում ապաշրջափակման մասին

Loading...

Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում կարևորագույն ուղղություններից է, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է», — ТАСС-ին տված հարցազրույցում ասել է նա:

Նրա խոսքով` փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։

«Ներկայումս միասնական «փաթեթ է հղկվում». այս մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը», — նկատել է Անդրեյ Ռուդենկոն։

Ընթացիկ համատեղ աշխատանքի համար, ինչպես ընդգծել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը, անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։

«Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկի շուտափույթ ավարտի վրա», — հավելել է նա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button