Ռուսական օդուժը ռմբակոծել է Իդլիբի ջրամատակարարման կայանը

Ըստ մոնիթորինգային խմբերի ու ականատեսների՝ Սիրիայում ռուսական օդուժը ռմբակոծել է Իդլիբի խմելու ջրի պոմպակայանը, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդկանց ջրամատակարարումն ընդհատվել է։ Ռոմբակոծվել են նաև Իդլիբի արվարձաններին մոտ գտնվող մի շարք գյուղեր։

Ջիհադիստների ու զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբի նահանգում շուրջ 3 միլիոն բնակիչ կա, որոնց մի մասը այստեղ է տեղափոխվել քաղաքացիական երկարատև պատերազմի ընթացքում։ 2020-ի մարտին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են անվտանգության գոտիներ ստեղծել, բայց թե՛ ապստամբների, թե՛ ռուսական օդուժի հարձակումները շարունակվում են։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button