Էրդողան. «Ինձ տխրեցրել է բարձր սղաճը»

Loading...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ, ասելով, թե իրեն տխրեցրել է 2021 թվականին արձանագրված սղաճը, որը հասել է 36.1 տոկոսի և հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի իրավիճակը շտկելու համար:

«Ինչպես և շատ երկրներում, Թուրքիայում էլ կա սղաճ, 2021-ին այն գերազանցել է 36 տոկոսը: Ինձ շատ է տխրեցնում այն, որ մեր քաղաքացիները՝ անկախ հանգամանքներից, այդպիսի վնաս են կրում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի փոխանցմամբ, ինֆլյացիայի պատճառներն են համաշխարհային շուկաներում ապրանքների գների աճը ազգային տարադրամի՝ լիրայի մոտ 44 տոկոսի արժեզրկումը:

Նա հավաստիացրել է, որ կառավարությունն անպայման կվերլուծի գնաճի հետ կապված խնդիրները և միջոցներ կձեռնարկի քաղաքացիական սեկտորի աշխատողներին ու թոշակառուներին սատարելու համար:

Միայն դեկտեմբերին Թուրքիայում սղաճը հասել է 13.5 տոկոսի, ինչը ծանր սոցիալական ճգնաժամ է առաջացրել:

Լիրան արժեզրկվել է այն բանից հետո, երբ հետևելով Էրդողանի վարչակազմի պահանջներին` Թուրքիայի կենտրոնական բանկը սկսել է նվազեցնել տոկոսադրույքը:

Վերլուծաբանների փոխանցմամբ, Էրդողանի կառավարությունը ղեկավարվել է վարկավորումը և արտահանումը խթանելու նպատակով և անտեսել է ազգային տարադրամի ու գների խնդիրը:

Որոշ տնտեսագետներ ենթադրում են, որ եթե այդ քաղաքականությունը չվերանայվի, Թուրքիայում սղաճը գարնանը կհասնի 50 տոկոսի: Թուրքիան սղաճի ցուցանիշով այսօրվա դրությամբ աշխարհում 8-րդ տեղում է:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button