Իրանը սպառնում է վրեժ լուծել ԱՄՆ-ից, եթե Սոլեյմանիի սպանության կազմակերպիչները չպատժվեն

Loading...

Իրանը Միացյալ Նահանգներին սպառնում է վրեժ լուծել այն դեպքում, եթե անպատիժ մնան գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունը կազմակերպած մարդիկ:

Թեհրանը 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդակայանի տարածքում Սոլեյմանիի մեքենան անօդաչուից արձակված հրթիռով ոչնչացնելու գործողությունն անվանել է «հանցավոր արարք»:

Երեկ նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Իմամ Խոմեյնի Մոսալայի մզկիթում ելույթ է ունեցել Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի կապակցությամբ և սպառնացել է վրեժ լուծել Միացյալ Նահանգներից, «եթե այդ կազմակերպիչները դատական պատասխանատվության չենթարկվեն»:

Ռայիսիի փոխանցմամբ՝ «պատասխանատուներն են Միացյալ Նահանգների նախկին նախագահը և նախկին պետքարտուղարը»:

«Եթե Դոնալդ Թրամփը և Մայք Փոմփեոն դատարանի առաջ կանգնեն և պատժվեն, ամեն ինչ բարեհաջող կլինի, բայց եթե այդպես չեղավ, ապա ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ամերիկացի իմանա՝ երդվում եմ, մենք վրեժ կլուծենք, դրանում կասկած չկա», — հայտարարել է Ռայիսին:

62-ամյա գեներալ Քասեմ Սոլեյմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Քուդս (թարգմանաբար՝ Երուսաղեմ) հատուկ ստորաբաժանումների հրամանատարն էր:

Հաղորդելով նրան ոչնչացնելու լուրը՝ Թրամփն ասել է, որ Սոլեյմանին ահաբեկիչ էր, ով գրոհներ է իրականացրել և ծրագրել նոր հարձակումներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button