«Հըզբոլա»-ի լիդերը Սաուդյան Արաբիայի թագավորին մեղադրում է ահաբեկչության համար

Loading...

«Հըզբոլա»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալան Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին մեղադրել է ահաբեկչության համար: «Այդ թագավորն է սատարում ահաբեկիչներին և «Իսլամական պետություն» շարժմանը», — ասել է Նասրալան:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին քննադատել է Նասրալային այդ մեկնաբանությունների համար:

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ հոկտեմբերին և նոյեմբերին Լիբանանից հետ են կանչել դեսպաններին, երբ Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե «Հըզբոլա»-ն գերիշխող քաղաքական դիրք է գրավել Լիբանանում:

«Հըզբոլա»-ի դաշնակից համարվող Լիբանանի նախագահ Միշել Աունը և վարչապետ Միկատին կոչ են արել բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ և կարգավորել դիվանագիտական ճգնաժամը:

«Հըզբոլա»-ն սատարում է Միկատիի կառավարության մի շարք նախարարների: Անցյալ տարվա սեպտեմբերին կազմված Միկատիի կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցում է օգնություն ստանալու և տնտեսական վերականգնումը սկսելու հնարավորության շուրջ: Սակայն կառավարությունը հոկտեմբերից չի կարողանում նիստեր գումարել, քանի որ «Հըզբոլա»-ի հետ կապված նախարարները պահանջում են սահմանափակել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աննախադեպ հուժկու պայթյունի գործով հետաքննությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button