Չավուշօղլուն և Բլինքենը քննարկել են հայ-թուրքական գործընթացի մեկնարկը

Loading...

Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման են քննարկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ կայացած հեռախոսազրույցում։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Բլինքենն ու Չավուշօղլուն անդրադարձել են համագործակցության խորացման հնարավորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար։

Անցած տարի ազդարարվեց հայ — թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մեկնարկը, երկու կողմերը հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու մասին՝ թուրքական կողմից՝ փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, Հայաստանի կողմից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button