Ֆրանսիայում հունվարի 15-ից կարգելվի չպատվաստվածների մուտքը հանրային սննդի հիմնարկներ և հասարակական տրանսպորտ

Ֆրանսիայի կառավարությունը հայտնել է, որ չնայած բողոքներին և ընթացակարգային բարդություններին, հունվարի կեսից միևնույն է կիրառվելու է չպատվաստվածների մուտքը հանրային սննդի և ժամանցի հիմնարկներ, ինչպես նաև տրանսպորտ արգելելու որոշումը:

Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնն ասել է, որ հունվարի 15-ը մնում է այն օրը, երբ պահանջը կմտնի ուժի մեջ:

Այսօր Ֆրանսիայում ռեստորան, սրճարան, կինոթատրոն գնալու և գնացք նստելու համար պետք է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ կորոնավիրուսի ստուգման բացասական պատասխանով տեղեկանք: Հունվարի 15-ից այդ տեղեկանքն այլևս չի ընդունվի:

Օրինագիծը վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայում: Հակապատվաստման շարժման ակտիվիստները և աջակողկյան քաղաքական խմբավորումները պահանջում են այն չեղարկել, սակայն կառավարությունը դրա վճռական աջակիցն է:

Երեկ խորհրդարանում տեղի են ունեցել լարված քննարկումներ, որոնք կեսգիշերին ընդհատվել են, քանի որ պատգամավորների մեծամասնությունը դա քվեարկությամբ է պահանջել: Իշխող կուսակցության համար դա անակնկալ էր, կուսակցության պատգամավորներից շատերը ներկա չեն եղել դահլիճում և չեն ունեցել անհրաժեշտ թվով ձայներ նիստը շարունակելու օգտին քվեարկելու համար:

«Նիստի դադարեցումը կառավարության համար անհաջողություն էր, բայց դա մեծ խնդիր չի լինի, խնդիրն այն է, որ մենք ուշացնում ենք պատվաստման անցագրերի որոշումը: Մենք ամեն ինչ կանենք, որ այդպես չստացվի: Մենք պետք է դա ապահովենք, սա ընդդիմության կողմից անպատասխանատվություն է և կեղծավորություն»,- ասել է Կլեման Բոնը:

Ստորին պալատ Ազգային ժողովում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է քվեարկվի նաև վերին պալատ Սենատում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button