Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել

Loading...

Ալմաթիի իշխանությունը հայտարարում է քաղաքում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու եւ անվտանգությունն ապահովելու նպատակով»։

«Ցավոք, ծայրահեղ տրամադրված անկարգությունների կողմնակիցները հսկայական վնաս են հասցրել քաղաքին, դիմադրել են իրավապահ մարմինների օրինական գործողություններին»,-ասվում է պարետատան տարածած պաշտոնական հաղորդագրությունում ։

Ըստ գերատեսչության, ցուցարարները «թալանում», «վնաս են հասցնում բիզնեսին», «վտանգում են քաղաքացիական անձանց կյանքն ու առողջությունը», «խոչընդոտում բուժաշխատողների աշխատանքին»։ Պարետատունը պնդում է նաև, թե «ավազակների բարձր կազմակերպվածությունը վկայում է արտասահմանում նրանց լուրջ պատրաստվածության մասին» ` հարձակումը որակելով որպես արտաքին ագրեսիա, պետության ամբողջականության խաթարման փորձ։

Ավելի վաղ այդ մասին նաև երկրի նախագահն էր հայտարարել՝օգնության խնդրանքով դիմելով ՀԱՊԿ գործընկերներին։

«Ազատության» ղազախական ծառայության հաղորդմամբ, դժվար է հասկանալ , թե ինչ է այս պահին կատարվում Ալմաթիում։ «Հայտնի է, որ մարդկանց որոշակի խմբեր (որեւէ փաստ չկա, որ նրանք հունվարի 2-ից բողոքի դուրս եկած ցուցարարներ են) ամբողջ քաղաքը վախի մեջ են պահում։ Հաղորդվում է, որ նրանք զինված են»,-տեղից փոխանցում են Ազատության թղթակիցները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button