Բորելն այցելել է ուկրաինական սահմանագիծ

Loading...

Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այցելել է ուկրաինական սահմանագիծ, որտեղ ռուսական կողմից տեղակայված են մեծաթիվ ուժեր։

Բորելը մասնավորապես ժամանել է արևելյան Լուգանսկի շրջան՝ դառնալով Եվրամիության առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով 2014 թվականին հակամարտության բռնկումից ի վեր այցելում է հակամարտության այդ գոտի։

«Այց ճիշտ ժամանակին՝ ռուսական շանտաժի, էսկալացիայի և սպառնալիքների ֆոնին», — հայտարարել է Բորելին ուղեկցող Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը հանդիպել է Ուկրաինայի արևելքի զինվորականների և խաղաղ բնակիչների հետ, այսօր նա արդեն Կիևում է՝ հանդիպելու Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ, նախատեսված են բանակցություններ նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

«Ռուսաստանի ռազմական ներուժի մեծացման ֆոնին ես այստեղ եմ՝ ցույց տալու Եվրամիության աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և աջակցելու կայուն բարեփոխումների ջանքերին, որոնք առանցքային են կայունության հասնելու համար», — Twitter-ում գրել է Բորելը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button