Եվրամիությունը հորդորում է խաղաղ հանգուցալուծման հասնել Ղազախստանում

Loading...

Եվրամիությունը հորդորում է խաղաղ հանգուցալուծման հասնել Ղազախստանում, այդ մասին ասվում է կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատվությամբ և զսպվածությամբ և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության հետագա սրացման»,- հայտարարել է Բրյուսելը` միաժամանակ ընդգծելով քաղաքացիների՝ խաղաղ ցույցերի իրավունքը։

Եվրամիությունը նաև կոչ է անում Ղազախստանի իշխանություններին հարգել խաղաղ բողոքի և ուժի կիրառման համաչափության հիմնարար իրավունքը՝ պաշտպանելով իր օրինական անվտանգության շահերը և պահպանել իր միջազգային պարտավորությունները:

«Ղազախստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար. Եվրամիություն-Ղազախստան ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում մենք հույս ունենք, որ Ղազախստանը կպահպանի իր պարտավորությունները, ներառյալ մամուլի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը», — հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button