Ղազախստանում երրորդ օրն է՝ հանրահավաքները չեն դադարում

Loading...

Ղազախստանում երրորդ օրն է՝ հեղուկ գազի թանկացման հետ կապված հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանով պարետային ժամ է մտցվել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում։

Մուտքը և ելքը Ալմաթիից, որտեղ երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել, սահմանափակված է։ Գործադուլները, խաղաղ հավաքներն ու զանգվածային միջոցառումներն արգելված են: Որոշել է նաև ժամանակավորապես առգրավել Ալմաթիի և Մանգիստաու շրջանի ֆիզիկական անձանց մոտ գտնվող զենքն ու զինամթերքը։

Մանգիստաու շրջանի երկու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին փողոց էին դուրս եկել վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվեցին ամբողջ Ղազախստանում։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարեցին Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չկայունացավ։ Ցուցարարների և ոստիկաների միջև բախումներ սկսվեցին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button