Ղըրղզստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Ղազախստանին

Loading...

Ղըրղզստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Ղազախստանին՝ կապված հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ, հայտարարում է է Ղըրղզստանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Վստահություն հայտնելով, որ հարևան հանրապետությունն ի վիճակի է ինքնուրույն և առանց արտաքին միջամտության լուծել ստեղծված իրավիճակը՝ Ղըրղզստանը` որպես դաշնակից և ռազմավարական գործընկեր, վերահաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում համակողմանի աջակցություն ցուցաբերել եղբայրական Ղազախստանին», -հայտարարում է պաշտոնական Բիշքեկը։

Ղըրղզական արգործնախարարությունն ընդգծում է, որ երկրի իշխանությունները ուշադրությամբ և անհանգստությամբ են հետևում Ղազախստանի վերջին իրադարձություններին։

«Ղըրղզստանը, հիմնվելով երկու ժողովուրդների ամուր ընտանեկան կապերի և երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների վրա, անկեղծորեն շահագրգռված է Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմամբ և բարգավաճմամբ: Ղըրղզստանը միշտ եղել և մնում է եղբայրական Ղազախստանի կողքին և պատրաստ է ապահովել ցանկացած հնարավոր աջակցություն և օգնություն, ինչպես միշտ եղել է մեր ժողովուրդների հարաբերությունների պատմության ընթացքում»:

Ղազախստանի հարևան երկրում «վստահ են, որ կհաղթեն ղազախ ժողովրդին և երկրի ղեկավարությանը բնորոշ իմաստությունն ու հեռատեսությունը, ինչը կօգնի պահպանել խաղաղությունն ու ներդաշնակությունը»։

Պաշտոնական Բիշքեկը դա հնարավոր է համարում «բոլոր ջանքերի համադրմամբ և իրավական դաշտում քաղաքակիրթ երկխոսություն կառուցելով»: «Բռնությունները, անօրինականությունները և սադրանքները, ինչպես նաև իրավախախտումների անպատասխանատու կոչերը չեն լուծի հրատապ խնդիրները, այլ միայն կվատթարացնեն հասարակ բնակչության վիճակը»,- հավելում է Ղըրղզստանի ԱԳՆ-ն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button