Մակրոնը սպառնում է բարդացնել չպատվաստված ֆրանսիացիների կյանքը

Loading...

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը սպառնում է լրջորեն բարդացնել երկրի չպատվաստված քաղաքացիների կյանքը: Այդ մասին նա հայտարարել է Le Parisien թերթի հետ զրույցում՝ հարուցելով կոշտ քննադատություն։

Ընդդիմությունն արդեն հակադրվում է կառավարությանը՝ թույլ չտալով խորհրդարանում ընդունել քովիդ անձնագրերի մասին օրենքը ։ Նախագիծն ընդունվելու դեպքում չպատվաստված քաղաքացիները կզրկվեին հանրային կյանքին մասնակցելու հնարավորությունից։

«Ես նրանց բանտ չեմ ուղարկի», — հարցազրույցում հայտարարել է Մակրոնը շարունակելով․ — «Մենք ասում ենք, որ հունվարի 15-ից դուք չեք կարողանա այցելել ռեստորան, չեք կարողանա սուրճ խմել։ Չեք կարողանա թատրոն հաճախել, չեք կարողանա կինո գնալ»։

Ֆրանսիայում պատվաստումների մակարդակն ամենաբարձրն է Եվրոպայում՝ երկրի չափահաս բնակչության ավելի քան 90 տոկոսը ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ:

Վերջին ամիսներին Ֆրանսիայում հասարակական վայրեր այցելելը պահանջում էր պատվաստման վկայական կամ թեստի բացասական պատասխան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button