Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից

Loading...

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Կառույցը կգլխավորի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին նա հայտարարել է Ղազախստանի առաջնորդը։

Տոկաևի խոսքով՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նրա համոզմամբ` անկարգությունների հետևում կանգնած են «ֆինանսական շահագրգռվածություն ունեցող դավադիրներ», որոնք ունեն «մանրակրկիտ պլանավորված ծրագիր»։

«Հետևաբար, ես` որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահ, մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ»,- հայտարարել է Ղազախստանի Տոկաևը։ Նա հերքել է երկրից փախչելու մասին լուրերը` վստահեցնելով, որ առաջիկայում հանդես կգա «Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով»։

Երրորդ օրը երկրով մեկ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին` այսօր հրաժարական է տվել նաև Ղազախստանի կառավարությունը։ Ղազախստանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Նուր-Սուլթանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button