Ջեն Սաքի. «Ղազախստանի դեպքերին ԱՄՆ-ի առնչության մասին պնդումները խենթ են և կեղծ»

Loading...

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին և կողմերին հորդորում է չսրել վիճակը:

«Օգտվելով առիթից ցանկանում եմ ասել, որ մենք լսել ենք Ռուսաստանում հնչեցված խենթ և կեղծ պնդումներն առ այն, թե, իբր, Միացյալ Նահանգներն է գտնվում այդ զարգացումների ետևում: Ուզում եմ ընդգծել, որ դրանք բացարձակ սուտ պնդումներ են և ռուսական սովորական ապատեղեկատվության օրինակ են: Մենք վերջին տարիներին շատ ենք նման բաներ լսել»,- ասել է Սաքին:

Նրա փոխանցմամբ, ԱՄՆ-ը Ղազախստանի ղեկավարներից պահանջում է զսպվածություն դրսևորել, իսկ ընդդիմությանը հորդորում է պահանջները խաղաղ եղանակով ներկայացնել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button