Տոկաևը հաստատում է՝ ցուցարարները գրավել են Ալմաթիի օդակայանը

Loading...

«Ահաբեկչական բանդաները զավթում են խոշոր ենթակառուցվածքային օբյեկտներ», — ժամեր առաջ հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ Անվտանգության մարմինների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ։ Տոկաևը, մասնավորապես հաստատել է, որ երկրի ամենամեծ՝ Ալմաթիի օդանավակայանն այժմ գտնվում է ցուցարարների վերահսկողության ներքո։

«Նրանք բռնագրավել են նաև հինգ ինքնաթիռներ, այդ թվում՝ օտարերկրյա»,- նշել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։

Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, ռուսական «Աերոֆլոտը», դադարեցրել էին չվերթները դեպի Ղազախստան՝ արդեն չորրորդ օրը երկրում շարունակվող բախումների պատճառով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button