ԱՄՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Բոսնիայի սերբերի առաջնորդի դեմ

Loading...

Վաշինգտոնն անհատական պատժամիջոցներ է սահմանել Բոսնիայի եռանախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկի դեմ։ Չորեքշաբթի օրը այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Դոդիկը կասկածվում է կոռուպցիոն գործարքներին մաս կազմելու և Բոսնիայի տարածքային ամբողջականությունը վտանգելու մեջ։

Պատժամիջոցների հետևանքով ԱՄՆ քաղաքացիները Դոդիկի հետ այսուհետ որևէ գործնական առնչություններ ունենալ չեն կարողանա, Միացյալ Նահանգների տարածքում նրան պատկանող ունեցվածքի կամ բանկային հաշվեհամարների հայտնաբերման դեպքում դրանց վրա կալանք կսահմանվի։ Ինքը` Միլորադ Դոդիկը կտրականապես հերքել է ներկայացված մեղադրանքները։

«Միացյալ Նահանգները բազմաթիվ ստեր և կեղծ մեղադրանքներ է հնչեցրել։ Սակայն դժվար էր անգամ պատկերացնել, որ Դեյոտնի խաղաղ համաձայնագրի գլխավոր նախաձեռնողներից մեկը հանդիսացող պետությունը նման հրեշավոր ստեր կտարածի Միլորադ Դոդիկի հասցեին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ, սակայն չներկայացնելով որևէ ապացույց», — հայտարարել է Բոսնիայի եռանախագահության անդամը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button