Բայդենը ելույթ կունենա հունվարի 6-ի իրադարձությունների վերաբերյալ. Սպիտակ տուն

Loading...

Կապիտոլիումի վրա հարձակման առաջին տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին պատրաստվում է ասել, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, «հատուկ պատասխանատվություն» է կրում հարձակման համար․ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 6-ի առավոտյան ելույթ կունենան Կապիտոլիումում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։

Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի, Բայդենը հստակ տեսնում է «սպառնալիքը, որը նախկին նախագահը ներկայացնում է մեր ժողովրդավարության համար» և «ինչպես է նախկին նախագահը մշտապես աշխատում՝ խարխլելու ամերիկյան հիմնական արժեքները և օրենքի գերակայությունը»:

Նա հավելել է, որ նախագահ Բայդենը հարձակումը համարում է «ողբերգական գագաթնակետը այն չորս տարիների, որ երկիրը ենթարկվել է նախագահ Թրամփի օրոք»։

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է մամուլի ասուլիսը, որ ծրագրել էր հունվարի 6-ին՝ իր կողմնակիցների հարձակման տարելիցի օրը։ Հայտարարության մեջ ասված է, որ Թրամփը ծրագրում է պատասխանել հարցերին հունվարի 15-ին Կապիտոլիումի գրոհի տարելիցի հետ կապված Արիզոնայում իր հանրահավաքին ընդառաջ մամուլի ասուլիսում։

2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի հազարավոր կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում։ Սա Կոնգրեսի շենքի վրա ամենամեծ հարձակումն էր 1812 թվականի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև պատերազմից հետո: Նրանք պնդում էին, որ 2020-ի նոյեմբերին անցկացված նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունը կեղծիքի արդյունք է, փորձում էին թույլ չտալ օրենսդիրներին հաստատել Ջո Բայդենի հաղթանակը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button