Եվրոպական մի շարք երկրներ մեղմացնում են հակահամաճարակային միջոցառումները

Loading...

Եվրոպական մի շարք երկրներում, չնայած կորոնավիրուսային վարակի բարձր ցուցանիշներին, սանիտարահիգիենիկ միջոցառումները մեղմացվում են։

Բրիտանական իշխանությունները փոխել են երկիր մուտք գործելու կանոնները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այսօրվանից կչեղարկվի կորոնավիրուսի թեստի պահանջը՝ նախքան Անգլիա ժամանելը:

«Սա խանգարում է մարդկանց ճանապարհորդել, քանի որ վախենում են արտերկրում հայտնվել թակարդում և կրել լրացուցիչ ֆինանսական կորուստներ», — ասել է նա՝ շարունակելով․ — «Նաև ազատեք մարդկանց ինքնամեկուսացման անհրաժեշտությունից՝ ժամանելուն պես մինչև թեստի բացասական արդյունքը: Մենք վերադառնում ենք այն սխեմային, որը ունեինք անցյալ տարվա հոկտեմբերին»։

Չեխիայի առողջապահության նախարարն էլ ասել է, որ հունվարի 11-ից կարանտինի ժամկետը կդառնա 5 օր 7-ի փոխարեն: «Նույն մեկուսացման շրջանը բոլորի համար՝ առանց բացառության»,- ասել է նա՝ շարունակելով․ — «Հունվարի 17-ից էլ կորոնավիրուսի համար շաբաթական երկու անգամ բոլոր աշխատողները թեստավորում կանցնեն: Կրկնում եմ՝ բոլորը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button