Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափում նոր հանդիպում կազմակերպել

Loading...

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափի նոր հանդիպում անկացնել, հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրադրության կայունացմանն ու համագործակցության զարգացմանը նվիրված «3+3» ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը, որ կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում նախապատրաստել հաջորդ հանդիպումը՝ նույն կազմով», — տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button