Լոնդոնը կրկին զգուշացնում է, որ Ուկրաինայի դեմ հարձակումը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կհանգեցնի

Loading...

«Ուկրաինայի վրա հարձակումը կհանգեցնի Ռուսաստանի դեմ խստագույն պատժամիջոցների կիրառմանը», — այսօր Լոնդոնում Համայնքների պալատում հնչեցրած ելույթում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։

Դրա հետ մեկտեղ բրիտանական դիվանագիտության ղեկավարը բարձր է գնահատել ճգնաժամի ընթացքում պաշտոնական Կիևի ցուցաբերվող զուսպ պահվածքը։

«Ուկրաինայի զսպվածությունը գովելի է։ Ագրեսորը Ռուսաստանն է, որը հսկայական քանակության զորքեր է կուտակել Ուկրաինայի սահմանի երկայնքով և անօրինականորեն բռնակցված Ղրիմում։ Ռուսաստանի ռազմաշունչ պահվածքը Ուկրաինայի հանդեպ որևէ կերպ արդարացված չէ։ Կիևը դրա առիթը չի տվել», — հայտարարել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button