Լուկաշենկո․ «Այն ինչ այսօր կատարվում է Ղազախստանում, կարող էր տեղի ունենալ Բելառուսում 2020 թվականին»

Loading...

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ևս մեկ դաս լինեն Բելառուսի համար», — այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մեզ համար սա դաս էր, ևս մեկ դաս այն առումով, որ մենք հասկացանք, թե ինչ կարող էր լինել մեզ հետ [2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ]:Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ մենք խաղաղ բելառուսներ ենք։ Բելառուսում հարցերը ոչ բելառուսներն էին լուծելու», — հայտարարել է Լուկաշենկոն։

Դիմելով Ղազախստանում ընթացող ցույցերի մասնակիցներին՝ Բելառուսի նախագահը նրանց կոչ է արել բանակցությունների մեջ մտնել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ։

«Ես նրանց պարզապես կասեմ՝ աղմկեցիք, գոռգոռացիք, հերիք է։ Այժմ պետք է պայմանավորվել քանի բանը բանից չի անցել։ Իսկ նախագահ Տոկաևի հետ կարելի է պայմանավորվել։ Նա նորմալ մարդ է, դիվանագետ, որի հետ հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նա շատ խելոք, կիրթ մարդ է», — հայտարարել է Լուկաշենկոն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button