ՀԱՊԿ․ «խաղաղապահ ուժերը Ղազախստան են մեկնում սահմանափակ ժամկետով»

Loading...

ՀԱՊԿ քարտուղարությունում հաստատում են, որ ստացել են Ղազախստանի՝ օգնություն տրամադրելու մասին դիմումը։ Դրանում նշված է, որ ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես հանցավոր խմբավորումների ներխուժում երկրի տարածք։

Դաշինքի քարտուղարությունը նաև տեղեկացնում է, որ Ղազախստանը համապատասխան քննարկումներ է անցկացրել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ՝ երկրին ռազմական օգնություն տրամադրելու հարցով։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որոշում է կայացվել կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկել Ղազախստանի հանրապետություն՝ այդ երկրում իրադրության կայունացման և բնականոն հուն վերադարձնելու նպատակով», — նշված է ՀԱՊԿ հայտարարության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button