Ղազախական վեց ընկերություններ մեղադրվում են «գնային դավադրության» համար

Loading...

Ղազախական վեց գազային ընկերությունների նկատմամբ հարուցվել են գործեր «գնային դավադրության» մեղադրանքով:

Այդ մասին «Խաբար-24» հեռուստակայանի թղթակցին ասել է Ղազախստանի մրցակցության և զարգացման գործակալության ներկայացուցիչը:

Հեղուկ գազի գինը բարձրացնելու ապօրինի համաձայնության համար են մեղադրվում «Կազմունայգազ», «Ակտոբեմունայգազ», «Կազգերմունայգազ» և «Կազախօյլ» ընկերությունները: Եվս երկու ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել:

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են 2022 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը 50 տենգեից (0.11 ԱՄՆ դոլար) 120 տենգեի (0.27ԱՄՆ դոլար) հասցնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button