Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բանկերի աշխատանքը, բացառությամբ ազգայինի

Loading...

Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր բանկերի աշխատանքը, բացառությամբ ազգայինի, ինչպես նաև բորսայի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովը:

«Ղազախստանի Հանրապետության կարգավորման և զարգացման գործակալությունը և Ղազախստանի ազգային բանկը, հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունների իրականացումը և ինտերնետի աշխատանքի ժամանակավոր խափանումները, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների, ֆինանսական ծառայությունների սպառողների կյանքը և առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, տեղեկացնում են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցման մասին», — հայտարարել է Ազգային բանկի մամուլի քարտուղարը։

Ռամազանովը նաև նշել է, որ Ղազախստանում բոլոր ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը դադարեցվելու որոշումը կայացվել է դեռ միայն հունվարի 6-ի համար։

Ղազախստանում բողոքի զանգվածային ակցիաները վերաճել են բախումների, կրակոցներ են հնչում, ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը: Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ըհավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button