«Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն օրինական է»․ Կոսաչով

Loading...

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի փոխանցմամբ, Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի նախաձեռնած խաղաղապահ գործողությունն օրինական է՝ թե՛ ՀԱՊԿ երկրների ներքին օրենսդրությունների, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից:

«Սկսվում է չորրորդ փուլը՝ ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիան, դա հարկադրված փուլ է, որից հնարավոր էր խուսափել, եթե հասարակության բողոքավոր զանգվածը զերծ մնար ծայրահեղական արարքներից և դրանցով ինքն իրեն օրենքից դուրս չդներ: Օպերացիան իրավակարգ է ՀԱՊԿ ներքին օրենսդրության և միջազգային օրենքների առումով, թեպետ կարելի է ենթադրել, թե ինչ գնահատականներ կտան այն արտաքին ուժերը, որոնք կցանկանային ուրիշ իշխանություն տեսնել Ղազախստանում», — Ֆեյսբուքի էջում գրել է Կոսնտանտին Կոսաչովը:

Ղազախստանի նախագահը երեկ հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ժամեր անց հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button