Ղրղըզստանի ԱԳՆ-ը տարհանում է Ղազախստանում գտնվող քաղաքացիներին

Loading...

Ղրղըզստանի արտգործնախարարությունը սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող քաղաքացիներին:

«Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղըզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է Ղրղըզստանի ԱԳՆ մամլո վարչության տարածած հաղորդարգությունում:

Ղրղըզստանի քաղաքացիներին տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:

«Նախարարությունը Ղազախստանի տարածքում գտնվող Ղրղըզստանի քաղաքացիներին կոչ է անում հարգել այդ երկրի օրենքները և պահպանել բնակության կանոնները, չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում»,- ասվում է հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button