Մոսկվան վերջին իրադարձությունները դիտարկում է որպես Ղազախստանի ամբողջականությունը խաթարելու դրսից հրահրված փորձ

Loading...

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվան դիտարկում է որպես այդ երկրի անվտանգությունն ու ամբողջականություն խաթարելու՝ դրսից հրահրված փորձ», — նշված է Ռուսաստանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնությունը, վերահաստատելով հավատարմությունը ՀԱՊԿ շրջականակներում ստանձնած իր դաշնակցային պարտավորություններին, աջակցում է այն անհապաղ գործողությունների կիրառմանը, որոնք ձեռնարկվել են Ղազախստանում ներքաղաքական իրավիճակի սրընթաց վատթարացման և բռնությունների աճի պատճառով», — նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

«Բարեկամ պետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես բռնի ճանապարհով, նախապես մարզված և կազմակերպված զինված խմբերի օգտագործմամբ, երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը խաթարելու փորձ», — նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button