
ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ, Վաշինգթոնն ակնկալում է, որ Ղազախստանի իշխանությունները կլուծեն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրները:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը: Մեզ անհանգստացնում է արտակարգ դրության ռեժիմի շարունակումը, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են բռնություններից և խստագույնս դատապարտում ենք բռնության և սեփականությունը ոչնչացննելու դեպքերը: Մենք կոչ ենք անում ցուցարարներին խաղաղ եղանակով դրսևորել բողոքը, իշխանությանն էլ հորդորում ենք զուսպ արձագանքել»,- ասել է Փրահսը:
Պետական դեպարտամենտի խոսնակը նաև ասել է, թե Վաշինգթոնը հարցեր ունի Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման վերաբերյալ, քանի որ «Ղազախստանի կառավարությունն ունի իր ռեսուրսները և դրանք ամուր են»:
«Մենք Ղազախստանի իշխանությանն ենք թողնում օտարազգի զինված ուժեր սեփական տարածքում տեղակայելու վերաբերյալ տեսակետներ հայտնելու հնարավորությունը: Մենք շատ ուշադիր ենք հետևելու մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքին և ղազախական հաստատությունները գրացելու օտարազգի ուժերի բոլոր փորձերին»,- ասել է Նեդ Փրայսը: