«Ռուսաստանցի զինծառայողներն արդեն Ղազախստանի տարածքում են»․ ՀԱՊԿ

Loading...

«Ռուսաստանցի խաղաղապահների առաջին ստորաբաժանումները արդեն իսկ Ղազախստանի տարածքում են և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները», — մոսոկվյան լրատվամիջոցներին փոխանցել են Հավաքական Անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունից։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, վաղ առավոտից Ռուսաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային օդանավերը Ղազախստան են տեղափոխում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբին մաս կազմող ռուսաստանյան ստորաբաժանումները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հրապարակել է խաղաղապահների Ղազախստան մեկնելու առաջին կադրերը՝ չհստակեցնելով սակայն, թե հատկապես, որ ռազմական օդանավակայանում են դրանք նկարահանվել։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, Ղազախստան են տեղափոխվում օդադեսանտային զորքերի զինծառայողները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button