Զաս՝ «Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման տևողությունը կախված կլինի իրավիճակից»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ղազախստանի տարածքում խաղաղապահների տեղակայման տևողությունը կախված կլինի իրավիճակից:

«Խաղաղապահները դուրս կբերվեն, երբ Ղազախստանի իշխանությունները կհամարեն, որ այլևս ի զորու են ինքնուրույն հսկել իրադրությունը, մենք հուսով ենք, որ տեղակայման ժամկետը երկար չի լինի, բայց ինչքա՞ն, մի քանի օ՞ր, թե՞ մի քանի շաբաթ՝ դա կախված կլինի Ղազախստանում ստեղծված կացությունից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Զասը նաև նշել է, որ Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահներն ունեն զենք կիրառելու իրավունք այն դեպքում, եթե տեղի կունենա հարձակում իրենց ուժերով պաշտպանվող որևէ օբյեկտի վրա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button