Կառավարությունը որոշում է ընդունել հայ խաղաղապահների Ղազախստան մեկնելու մասին

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունել է և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը հայ խաղաղապահների Ղազախստան մեկնելու մասին:

Որոշմամբ Կառավարությունը թույլատրում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանմանը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն», – ասված է որոշման մեջ, որը հրապարակված է Կառավարության պաշտոնական e-gov.am կայքում:

Այլ մանրամասներ փաստաթղթում նշված չեն:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button