Իշխանությունները դադարել են հաղորդագրություններում օգտագործել Նուր-Սուլթանի անունը. լրատվամիջոցներ

Loading...

Ղազախական մի շարք լրատվամիջոցներ նկատում են, որ երկրի իշխանությունները դադարել են պաշտոնական հաղորդագրություններում նշել մայրաքաղաքի անունը՝ Նուր-Սուլթանի փոխարեն օգտագործելով «Ղազախստանի մայրաքաղաք» կամ պարզապես «մայրաքաղաք» բառակապակցությունները։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան է դարձել 2019 թվականին՝ երկրի նախկին երկարամյա առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի պատվին։ Նախաձեռնության հեղինակը գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվել էր 2019 թվականին՝ իշխանության ղեկը փոխանցելով իր հավատարիմ ենթակա Տոկաևին, իսկ ինքը ստանձնել էր երկրի առանցքային կառույցներից Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որից հեռացվեց վերջին օրերին՝ Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային ցույցերի ֆոնին։

Նախագահի պաշտոնից հրաժարվելուց առաջ ավտորիտար կառավարմամբ հայտնի 81-ամյա Նազարբաևի նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններով երաշխավորվել է նախկին նախագահի և ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը՝ ազատելով նրանց ցանկացած քրեական հետապնդումից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button