Լեհաստանի փոխվարչապետը հաստատում է՝ երկիրը ձեռք է բերել NSO Group-ի Pegasus-ը

Loading...

Լեհաստանում ընդդիմադիրներին հատուկ հավելվածների օգնությամբ գաղտնալսելու մասին խոսակցությունների ֆոնին իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հաստատում է՝ երկիրը ձեռք է բերել իսրայելական արտադրության հատուկ ծրագիրը։

Փոխվարչապետ Կաչինսկին, սակայն, հերքում է մեղադրանքները, թե NSO Group-ի Pegasus հավելվածն օգտագործում են քաղաքական մրցակիցների դեմ: Նրա խոսքով՝ ծրագիրը կիրառվում է բացառապես հանցավորության դեմ պայքարի համար, և «վատ կլիներ, եթե լեհական ծառայությունները չունենային նման գործիք»։

Միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալներով՝ 2015 թվականից ի վեր աշխարհի ավելի քան 5 տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Pegasus լրտեսական հավելվածի միջոցով գաղտնալսել են լրագրողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների, իրավաբանների և դիվանագետների։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button