Խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ

Loading...

Խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին, վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Տվյալ պահի դրությամբ, Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ միասին լիակատար վերահսկողության տակ է վերցվել Ալմաթիի օդանավակայանը», — ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ-մայորը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահը հայտարարել էր Ալմաթիի օդանավակայանի՝ ցուցարարների վերահսկողության տակ անցնելու մասին։

Կոնաշենկովի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահները իրավապահների հետ համատեղ կարգուկանոն են պահպանում երկրում, մի շարք կարևոր օբյեկտներ Ալմաթիում վերցվել են պահպանության։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։

Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button