Ղազախստանի հարցով ցույցեր Նյու Յորքում այդ երկրի, ՀՀ և ՌԴ հյուպատոսությունների դիմաց

Loading...

Մոտ երեք տասնյակ մարդ, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, երեկ ցույց են անցկացրել Նյու Յորքում Ղազախստանի գլխավոր հյուպատոսության դիմաց։

Ցուցարարները հայտարարել են, որ ցույց կանցկացնեն նաև Հայաստանի գլխավոր հյուպատոսության մոտ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել ՀԱՊԿ զորքեր ուղարկելու մասին: Այսօր էլ ցույց են նախատեսում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոբց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։

Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի հավաքական խաղաղապահ ուժերի տեղափոխումը Ղազախստան կավարտվի արդեն այսօր։

Հայաստանի վարչապետը ներկայումս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է և Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու որոշման մասին նա է հայտարարել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button