Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3,8 հազար մարդ

Loading...

Ղազախստանում շարունակվող բողոքի ցույցերի, ուժայիննների հետ բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը ավելի քան 3 հազար 800 է, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ուժայինների կողմից սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, 26 հոգի էլ վնասվածքներ է ստացել։

Ղազախստանում վեցերորդ օրը շարունակվող բախումների ընթացքում մինչ այս պահը զոհվածների և վիրավորների մասին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում, ճշգրիտ տվյալներ չկան։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։ «Մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա», — պնդել է Տոկաևը՝ առանց փաստեր ներկայացնելու։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button