ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան

Loading...

«Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստան է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ տեղափոխելով ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի Հայաստանի ստորաբաժանումը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումով ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավ Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է կատարել Ղազախստանի Հանրապետություն», — հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button