Տոկաևը շեշտում է՝ ինքն է ուժայիններին հրամայել կրակ բացել առանց զգուշացման

Loading...

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։

«Արտասահմանից կողմերին կոչ են անում խնդիրը բանակցությունների միջոցով լուծել, ինչպիսի անհեթեթություն, ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա։ Հենց ավազակների և ահաբեկիչների: Այդ իսկ պատճառով, նրանց պետք է ոչնչացնել: Եվ դա կարվի մոտ ապագայում», — ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ հայտարարել է Տոկաևը։

Իր ուղերձում Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին՝ «ՀԱՊԿ ուժերը ներգրավելու օպերատիվ որոշման համար»։ «Նա շատ օպերատիվ և կարևորը՝ ընկերաբար ջերմ արձագանքեց իմ դիմումին», — ասել է Տոկաևը։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։

Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button