Կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին. Երևանն ու Բաքուն միմյանց են մեղադրում

Loading...

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ իրականությանը չի համապատասխանում ադրբեջանական կողմի պնդումը, թե հայկական զինված ուժերը գնդակոծության են ենթարկել Քելբաջարի շրջանում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը։

Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները այսօր 13:50-ին «նռնականետերով և խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել Շորժայի հատվածից»։

«Սահմանի այդ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել», — հայտարարում է Հայաստանի ՊՆ-ն՝ իրավիճակը այս պահին հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն որակելով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button