Մարիա Զախարովա՝ «ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Ղազախստանում բացարձակ օրինական է»

Loading...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Ղազախստանում բացարձակ օրինական է:

«Խաղաղապահները մեկնել են այդ երկիր միայն այն բանից հեոո, երբ Ղազախստանում սպառվել են ճգնաժամը կարգավորելու ներքաղաքական հնարավորությունները և ակնհայտ է դարձել արտաքին վտանքը»,- ասել է խոսնակը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում, որը YouTube-ով է հեռարձակվում:

Զախարովայի փոխանցմամբ, ՀԱՊԿ ուժերի տեղակայումը հստակ և օրինական արձագանք է Ղազախստանի ընտրված նախագահի նույնքան օրինական խնդրանքին:

«Միացյալ Նահանգները և Արևմուտքն այլևս չեն կարողացել ձևացնել, թե Ղազախստանում ինչ-որ խաղաղ բողոքի ակցիաներ են»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակը:

Հարցազրույցում նա խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին մեկնաբանությունները Ղազախստանի իրադարձությունների մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button