Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել նախագահ Տոկաևի շուրջ

Loading...

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։

«Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախկին նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Նազարբաևն այժմ գտնվում է Նուր-Սուլթանում:

Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել «բարեկամ պետությունների ղեկավարների հետ»:

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։ Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանել են Ղազախստան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button