Պակիստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Loading...

Պակիստանի Փենջաբ նահանգի Մուրրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Վթարի պատճառ են դարձել ձյան առատ տեղումները։

Այս պահի դրությամբ պաշտոնական աղբյուրները հաղորդում են 21 զոհի մասին, սակայն տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձյան տակ շուրջ հազար մեքենա կա։

Տարածքը հայտարարվել է աղետի գոտի։

Վերջին օրերին ավտոմքենաներով Մուրրիի է այցելել շուրջ հազար զբոսաշրջիկ՝ դիտելու ձյան աննախադեպ առատ տեղումները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button