Փաշինյանը Պուտինին հավաստիացրել է, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի նախագահող երկիր կկազմակերպի առցանց գագաթնաժողով

Loading...

Վլադիմիր Պուտինը այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը «հանդարտվում և կայունանում է»։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի առաջնորդները հավանություն են տվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին` առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ» — ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button