Ալմաթիի օդանավակայանի աշխատանքը կվերսկսվի քաղաքում իրավիճակի կայունացումից հետո

Loading...

Ալմաթիի միջազգային օդանավակայանի աշխատանքը կվերսկսվի քաղաքում իրավիճակի կայունացումից հետո, օդային նավահանգիստն ընդհանուր առմամբ տեխնիկապես պատրաստ է դրան։ Այս մասին կիրակի հայտնել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր գերատեսչությունը, ղազախական «Էյր Աստանա» ավիաընկերությունն աստիճանաբար վերսկսում է թռիչքները համացանցի հասանելիության մասնակի վերականգնումից հետո։

Հաղորդվում է նաև, որ այսօր Ղազախստանը կիրականացնի 38 միջազգային չվերթ, ևս 29-ը չեղարկվել են։

Հունվարի 9-ի դրությամբ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովված է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button