Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 142-ով, բուժվածներինը՝ 133-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք

Loading...

Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք` այդ թիվը հասնելով 345 հազար 855-ի: Առողջացածների թիվն ավելացել է 133-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 332 հազար 886-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3465 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 4875 թեստավորում, ընդհանուր թեստավորվածների թիվը հասել է 2 միլիոն 604 հազար 716-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք, ընդհանուր` 8001:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button