Փարաքարում համայնքապետ ընտրեցին

Loading...

Փարաքար խոշորացված համայնքում Դավիթ Մինասյանը 11 կողմ ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար: Նրա թեկնածությունն առաջադրել էին «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:

Նիստի սկզբին «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին իրենց 10 մանդատները` լքելով նիստերի դահլիճը:

Մինչ այս Փարաքարում համայնքապետ ընտրելու երեք փորձ էր եղել. մանդատներ ստացած երեք ուժերը համաձայնության չէին հասնում ու նիստ անցկացնել չէին կարողանում:

Մեկ ամիս առաջ կայացած ընտրություններով ամենաշատ ձայներ հավաքած «Ապրելու երկիրը»՝ 10 մանդատ էր ստացել, համայնքապետի պաշտոնում առաջադրել էր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին ու խմբակցության կազմով ընտրել էր նրան, ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած իշխող ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի 11 անդամներն էլ իրենց հերթին Մինասյանին էին համայնքապետ ընտրել։ Վարչական դատարանը տարեվերջին անվավեր ճանաչեց համայնքապետի ընտրությունը, գործընթացը պետք էր նորից սկսել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button