Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում, հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Loading...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ըստ հայկական ռազմական գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 15։15-ի սահմաններում: Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Ադրբեջանական կողմն էլ հաղորդել է` հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

«Հայաստանի ԶՈՒ կողմից Քելբաջարի շրջանի ուղղությամբ իրականացված գնդակոծության հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհվել է ադրբեջանական բանակի պայմանագային զինծառայող Այազ Նազարովը», — նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button