ԱՀԿ․ «Եվրոպայի բնակչության կեսից ավելին առաջիկա 6-ից 8 շաբաթներին վարակված կլինի «օմիկրոն» շտամով»

Loading...

«Եվրոպայի բնակչության կեսից ավելին առաջիկա 6-ից 8 շաբաթներին վարակված կլինի կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով», — հայտարարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 պետություններից 50-ում «օմիկրոն» շտամն արդեն իսկ հայտնաբերվել է։ Արևմտյան Եվրոպայում այս պահին «օմիկրոն»-ը կորոնավիրուսի մյուս տարբերակների համեմատ գերակշիռ դիրք ունի և արագորեն տարածվում է դեպի Բալկաններ։ Առողջապահական հաշվարկների և գնահատման եվրոպական ինստիտուտի կանխատեսմամբ մայրցամաքի բնակչության 50 տոկոսից ավելին 6-8 շաբաթների ընթացքում վարակված է լինելու «օմիկրոն»-ով», — այսօր հայտարարում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն։

Նրա խոսքով՝ «օմիկրոն»-ը խիստ վարակիչ է և կարող է ազդել նաև նախկինում կորոնավիրուսով հիվանդացած և պատվաստված մարդկանց վրա։ Դրա հետ մեկտեղ, ըստ Կլյուգեի, այս պահին [Եվրոպայում] կիրառվող պատվաստանյութերը շարունակում են կանխել հիվանդության ծանր ընթացքը, այդ թվում՝ «օմիկրոն»-ով վարակվելու դեպքում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button